Բելառուսում սեպտեմբերի 1-6-ը կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ն։

«Զորավարժությանը մասնակցող զորախմբերը վաղվանից կսկսեն տեղափոխվել Բելառուսի Հանրապետություն»,-հայտնել է ՊՆ-ն։

Միջոցառմանը կանցկացվեն ՀԱՊԿ զորքերի տարբեր բաղադրիչների պատրաստությունը միավորող համատեղ եւ հատուկ զորավարժություններ: