Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ եւ հայտարարել, որ Մինսկը պատրաստ է ջանքեր գործադրել զինված հակամարտության կարգավորման համար: Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Բելառուսի նախագահի կայքում։
Քաղաքական գործիչը նշել է, որ ավելի քան 30 տարի առաջ անկախություն ստանալով՝ Բելառուսն ու Ուկրաինան ընտրել են իրենց զարգացման, ապագայի կառուցման ինքնուրույն ուղիները, հանուն որի՝ երկու երկրների իշխանությունները պետք է ապահով հնարավորություններ ստեղծեն ողջ տարածաշրջանի արժանապատիվ գոյակցության համար:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկն ու Կիեւը պետք է օգտագործեն հարեւանության արժեքը հանուն հակամարտության դադարեցման:




























