Թուրքիան հայտնել է ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հացահատիկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու մասին, հաղորդում է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հացահատիկային նախաձեռնության վերաբերյալ դիրքորոշումը հստակ է, Թուրքիան կողմ է գործարքի շարունակմանը, որն իրեն հաջող է դրսեւորել եւ ապացուցել է իր օգուտը։
Նրա խոսքով՝ այս պահին օրակարգում դրան այլընտրանք չկա։




























