Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Ուկրաինայի կարգավորման հարցերով բանագնաց Կարդինալ Մատեո Ձուպպիին։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ կարդինալն այցելել էր Կիեւ, Մոսկվա եւ Վաշինգտոն, ապա կմեկնի Պեկին։

Նրա առաքելության կենտրոնում հումանիտար ասպեկտներն են։ Կիեւը հրաժարվել է խաղաղ կարգավորման հարցում Վատիկանի միջնորդական դերից, սակայն դիմել է Սուրբ Աթոռին՝ ռազմական գործողությունների գոտում հայտնված եւ Ռուսաստան տեղափոխված ռազմագերիների եւ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում օգնության համար: