ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է Ռուսաստանի տարածքից արձակված «երկիր-օդ» հրթիռով։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ։

Պաշտոնյաները, ովքեր խոսել են անանունության պայմանով, ընդգծել են, որ տեղեկությունը դեռ նախնական է և ճշտվում է, հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Նա չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։ Նրանք բոլորը մահացել են։ Ինքնաթիռում ուղևորների թվում է եղել «Վագներ» մասնավոր ռազմական  խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը։