Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյոք նա  տեսնում է Արցախն Ադրբեջանի կազմում: 

«Նորից հիշեցնում եմ՝ Երեւանի ավագանու ընտրություններն են, հարցրեք Երեւանի խնդիրներից՝ մանակպարտեզների հետ կապված, այգիների հետ կապված: Կարող է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին քննարկումներ էլ ունենանք, բայց սա այս ընտրությունների մասին չէ»,-ասաց նա՝ շարունակելով քարոզարշավը:

Ավինյանը իր կուսակիցների հեշ շրջեց Մալաթիա Սեբաստիա համայնքի բակերում, լլսեց բնակիչներին, խոստացավ կլուծել նրանց խնդիրները: