Այսօր Հակարի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետում տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Լենցովը իր գործնեությաբ կամ անգործությամբ (հնարավոր է դիտավորությամբ) չի զիջում ԼՂԻՄ առաջին պարետ՝ հայատյաց, տխրահռչակ գեներալ Սաֆոնովին:
Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը:





























