Թույլ տվեք այս ժամանակն առանձնացնել մարդկանց, թույլ տվեք խոսել մարդկանց հետ։ Այս մասին օգոստոսի 29-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կազդի Արցախում ստեղծված իրավիճակը Երևանի ընտրությունների վրա։
Ընդ որում, նա վստահեցրեց, որ չի խուսափում որեւէ թեմայով խոսելուց։
Ավինյանը բացատրեց, որ ինքը «չի սպասարկում այն լրատվամիջոցների օրակարգը, որոնք հետապնդում են կոնկրետ քաղաքական օրակարգեր»։





























