Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 29-ի կեսօրից հետո սպասվում է, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23 +26 ,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+27,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+23,
Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ + 19 + 22,
Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+31,
Արարատում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +22+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +20+24։




























