Օգոստոսի 30-ին ԱՀ ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում  ծանոթանալու համար:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը  և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:

 ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը: