Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

*Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ

*Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

*5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից: