Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 16-ին`ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի 57-րդ բնակարանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Արթուր Պալյակովին պատկանող բնակարանում այրվել է հեռուստացույց` տակդիրով: Տանտերը եղել է ոչ սթափ վիճակում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները շմոլ գազից թունավորման նախանշաններով` 40-ամյա Պոլյակովին  տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ հաղորդում տալու:

Կատարվում է հետաքննություն: