Սյունիքի մարզում, հոկտեմբերի 15-ին, «Տոլորս» ջրամբարից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով իր «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման է ենթարկվել 36-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որսագողերին հայտնաբերել են ոստիկանության Սիսիանի բաժնի եւ ՀՀ Բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ծառայողները անցկացրած ստուգայցի ընթացքում:
Ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել եւ առգրավվել է «Կարաս» տեսակի 7 ձուկ եւ 1 ձկնորսական ցանց:
Կատարվում է հետաքննություն:




























