Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Իրաքի հետ սահմանակից զորամասեր այցից լուսանկարներն արդեն հայտնվել են թուրքական մամուլում։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Գյուլի այցը սահմանամերձ զորամասեր՝ նպատակ ունի բարձրացնել ծառայողների ոգին։ 2-օրյա այցի ընթացքում, որը սկզբնական շրջանում գաղտի էր պահվում, Գյուլն այցելել է Վան, Հաքքարի, Շրնաք եւ Սիիրթ (Սղերթ) նահանգներում գտնվող զորամասեր՝ աչքի ընկած զինվորներին բաժանել նվերներ։
Թուրքիայի նախագահը հագել է զինվորական համազգեստ եւ խմել զինվորների հյուրասիրած թեյը։
Նշենք, որ Գյուլի այցը Իրաքի հետ սահման համընկնում է այն պահին, երբ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվեց, որ թուրքական զինուժերը ռազմական գործողություններ իրականացնեն սահմանից այն կողմ։ Խոսքը վերաբերվում է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարների դեմ հնարավոր ռազմական գործողություններին։
































