Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու են ՆԱՏՕ շաբաթվա հերթական միջոցառումները:

Ըստ այդմ, հոկտեմբերի 16-ին նախատեսվում է «Հայաստան 2010» ուսումնավարժանքի վերաբերյալ վիդեո-ֆիլմի ցուցադրություն («Հ1 հեռուստատեսություն», ժամը` 23:55):

Հոկտեմբերի  18-ին`

• ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությունը թեմայով կլոր սեղան «Հրապարակ» ծրագրի շրջանակներում («Երկիր Մեդիա» հեռուստատեսություն, ժամը` 15:20):

• ՆԱՏՕ-ի վերաբերյալ դասախոսությունների շարքի պաշտոնական մեկնարկ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ պարոն Սամվել Մկրտչյանի եւ  Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլի մասնակցությամբ (վայրը` ԵՊՀ, ժամը` 16:00):

• Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հարցազրույցը «Ուրվագիծ» հաղորդաշարում («Կենտրոն» հեռուստաընկերություն, ժամը` 21: 21):

Հոկտեմբերի  19-ին`

• Երեւան-Պրիշտինա եւ Երեւան-Մազարե-Շարիֆ հեռուստակամուրջներ ՀՀ ԱԳՆ-ում ժամը 15.00 Կոսովոյում եւ Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակների զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար: (Միջոցառումը լուսաբանելու համար լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են գրանցվելու ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչություն մինչեւ ս.թ. հոկտեմբերի 19-ը, ժամը` 13.00)

Հոկտեմբերի  20-ին`

• Այցելություն  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն:

• Այցելություն Հայաստանի խաղաղապահ գումարտակ:

Ս. թ. հոկտեմբերի  21-ին

• ՀՀ ԱԳՆ-ում ժամը` 10:00  «Տեղեկատվության հավաքագրման, ռիսկերի գնահատման եւ ռեսուրսների բաշխման» խորագրով սեմինար:

(Միջոցառումը լուսաբանելու համար օպերատորները հրավիրվում են գրանցվելու ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչություն մինչեւ հոկտեմբերի 20-ը, ժամը` 18.00)

• «Հայկական ատլանտյան ասոցիացիա» ՀԿ կողմից կազմակերպված վիդեոկոնֆերանս «Բրիտանական ատլանտյան ասոցիացիայի» հետ: