Թուրքիայում սկսվել է վրացի կանանց այդքան սպասված աղմկահարույց դատավարությունը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ գործակալության, Թուրքայի գերագույն դատարանն սկսել է 9 տարեկան Ֆիրատ Սեզարի սպանության մեջ մեղադրվող վրացի կանանց` մոր եւ դստեր Վիոլա եւ Էկատերինե Օչխիկիձեների դատավարությունը:
Դատավարության ընթացքում, մեղադրյալներն արդեն հարցաքննվել են եւ մանրամասն պատմել, թե ինչ է տեղի ունեցել 9 տարեկան թուրք երեխայի սպանության օրը:
Մոր եւ դստեր խոսքով, երեխան ծանր բնավորություն է ունեցել եւ իր խորթ մոր` Էկատերինե Չխիկիձեի հետ լարված հարաբերություններ է ունեցել:
Էկատերինեի մոր` Վիոլա Չխիկիձեի պատմելով, երեխայի սպանության օրը, վեճը իր դստեր եւ երեխայի միջեւ սկսվել է կեղտոտ հագուստի պատճառով, որի ժամանակ խորթ մայրը` Էկատերինեն նրան ձեռքով հրել է եւ դուրս է եկել տանից, իսկ ինքը տեղի ունեցածից նյարդայնացել է եւ երեխայի գլխին երկու անգամ մուրճով հարվածելուց հետո դանակահարել է:
Այնուհետեւ, երբ դուստրը վերադարձել է, երեխային տնից հանել են եւ թաքցրել տան հարակից տարածքում: Վիոլա Չխիկիձեի խոսքով, ինքը երեխային սպանելու ժամանակ աֆեկտի մեջ է եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել է, որ Թուրքիայում բնակվող Վրաստանի քաղաքացիներ Վիոլա եւ Էկատերինե Օչխիկիձեները մեղադրվում են Ստամբուլում ինը տարեկան երեխայի սպանության մեջ: Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում:




























