Թուրքական Vatan-ը ներկայացրել է մի հրապարակում, որտեղ նշվում է, թե իրենց Թուրքիայի բարեկամներ կոչող 5 երկրներ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները վերակենդանացնելու համար 3 կետանոց մի նախագիծ են պատրաստել։

Հրապարակման համաձայն՝ Բրյուսելում գաղտնի հանդիպում իրականացրած Շվեդիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆինլանդիան անհանգստություն են հայտնել ԵՄ-Թուրքիա բանակցությունների սառած վիճակի համար եւ լուծման տարբերակներ առաջարկել։ Գաղտնի հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵՄ-ի ընդլանման հարցերով հանձնաժողովի նախագահ Շտեֆան Ֆյուլեն։

1. Շվեդիան, Անգլիան, Իտալիան, Իսպանիան եւ Ֆինլանդիան ԵՄ-ի ներսում իրենց ազդեցությունն օգտագործելով՝ ամենակարճ ժամանակահատվածում պետք է ապահովեն Թուրքիայի հետ բանակցությունների նոր սկիզբ։ Դա կլինի առաջին դրական քայլը։

2. Մինչ Կիպրոսի հանրապետությունը կստանձնի ԵՄ-ի ղեկավարությունը, 6 ամսվա ընթացքում պետք է ամեն ինչ արվի Կիպրոսի հարցի կարգավորման համար։ Հակառակ պարագայում, կհայտարարվի, որ խնդրի չկարգավորման համար պատասխանատու են հույները։

3. Անկարային ուղերձ կտրվի, որ սպասվում է՝ Ֆրանսիայում 2012-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում հակաթուրքական հայացքներով Նիկոլա Սարկոզին պարտվելու եւ Ֆրանսիայի 4 կետանոց վետոն կվերացվի։