Նավով շուրջերկրյա ճանապարհորդության ելած գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Ռամինին, ենթադրվում է, ֆրանսիական Պոլոնեզիայում արեւադարձային Նուկու-Հիվա կղզում կերել են մարդակերները, հաղորդում է Telegraph թերթը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստին»:
40-ամյա Ռամինը կորել է մի քանի շաբաթ առաջ: Ավելի ուշ գտել են այրված մարդկային մնացորդներ եւ հագուստ: Դա հիմք է տվել կարծելու, որ զբոսաշրջիկը մարդակերների զոհ է դարձել:
Նուկու-Հիվա կղզում ապրում է ավելի քան 20 հազար բնակիչ եւ պատմականորեն համարվում է մարդակեր ցեղերի բնակության վայր, սակայն մինչ այժմ գտնում էին, որ դա մնացել է անցյալում:
Փորձագիտությունը, որն անցկացվելու է Փարիզում, վերջնական եզրակացություն կտա գերմանացի զբոսաշրջիկի մասին:
Ռամինը շուրջօրյա ճամփորդության է դուրս եկել 2008-ին:


























