Մոսկվացիների մեկ երրորդը բացասական է վերաբերվում արտերկրից եւ Ռուսաստանի այլ շրջաններից եկածներին: Ինչպես հայտնում է «Մոսկովսկիե նովոստի»-ն, այսպիսի տվյալներ է գրանցել Մոսկվայի կառավարությունը փակ հարցման արդյունքում: Տվյալ հարցմանը վերաբերող այլ թվեր չեն նշվում:
2011թ. սկզբին մոսկվացիների 11 տոկոսն ասել էր, որ առաջին հերթին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պետք է լուծի «Մերձավոր Ասիայի երկրներից ներգաղթածների խնդիրը»: Այս պատասխանը ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղում էր` մոսկովյան խցանումներից հետո:
2010թ. հարցումները պարզել էին, որ ներգաղթի խնդիրը մոսկվացիներին գործազրկությունից, բնապահպանական եւ կոռուպցիայի խնդիրներից ավելի շատ է հուզում:
«ԱՊՀ երկրներից միգրանտների հոսքը» ամենասուր հարցն են համարել հարցվածների 17 տոկոսը, հայտնում է Lenta.ru-ն:

























