Առաջիկա հինգշաբթի կայանալու է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվելու է իշխող կոալիցիայի ճակատագիրը:
Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը այսօր` հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է օրեր առաջ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից եւ հայտնել, որ նիստում որեւէ կոալիցիոն նոր հուշագրի հարցը չի քննարկվել:
«Անցած ուրբաթ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկել ենք ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Բայց դա չի նշանակում, որ միայն ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ կոալիցիայի մասին է խոսվել: Պայմանավորվել ենք, որ հանդիպումը պետք է շարունակվի առաջիկա հինգշաբթի, որտեղ եւ պետք է կայացվի «ընդհանուր որոշում»:
Պատգամավորը հայտնել է, որ նիստի ավարտից հետո ՀՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:




























