Խաղաղությունն ու հաշտությունն անհնար են, եթե Թուրքիան չնայի սեփական պատմության դեմքին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը, դեսպանը հիշեցրել է Նիկոլա Սարկոզիի մոտեցումը: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահը, ընդունելով Թուրքիայի դերն ու նշանակությունը, այդուհանդերձ, վստահ է, որ նրա տեղը ԵՄ-ում չէ: Միաժամանակ, Սարկոզին կարծում է, որ Թուրքիայի նման մեծ ու ուժեղ երկիրը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, էլ ավելի կամրապնդվի: