Մի քանի տարվա ջանքերից հետո թուրքական Մարդին քաղաքի Արտուկլու համալսարանում բացվել է քրդերենի եւ քրդական գրականության ֆակուլտետ:
«Երբ մենք հիմնադրեցինք արեւելյան լեզուների ֆակուլտետը, ես ծրագրում էի ստեղծել նաեւ քրդերենի եւ քրդական գրականության ֆակուլտետ եւ հայտ ներկայացրեցի կրթության բարձրագույն խորհուդ: Այս քաղաքը վերին Մեսոպոտամիի կենտրոնն է, եւ քրդերի մշակույթը նրա մի մասն է»,-ասել է համալսարանի ռեկտոր Սարդար Բեդի Օմայը` «Hurriyet Daily News»-ի հարցազրույցում:
Բակալավրի քառամյա ծրագրում սովորելու համար քսանմեկ ուսանող է ընդունվել: Ֆակուլտետի դեկան Կադրի Յիլդիրիմը նշում է, որ շատ ուսանողներ մտահոգված են, թե ինչ են անելու ավարտելուց հետո:
Վերջին շրջանում Թուրքիայի արեւելյան շրջանների մի քանի համալսարաններ, ինչպիսիք են Խակարիի, Մուշի, Բինգելի, ինչպես նաեւ Ստամբուլի Բիլգի համալսարանն սկսել էին քրդերենի դասընթացներ առաջարկել:
Սակայն խնդիր է մնում դասագրքերի հարցը: Յիլդիրիմի խոսքով` դասգրքերը պատրաստում են հենց դասախոսները:



























