Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում ամփոփեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը:
Մինասյանի կարծիքով գլխավոր ձեռքբերումն ազգային հավաքականի երիտասարդներից ձեւավորված կորիզ ունենալն է եւ փորձը, որը տվեց ընտրական մրցաշարը:
Հավաքականի մարզիչն ընդհանուր առմամբ գոհ է վերջնական արդյունքից, սակայն Իռլանդիայի հետ խաղում գրանցված արդյունքը համարել գոհացուցիչ հնարավոր չէ: Ռուսաստանին եւ Իռլանդիային Հայաստանի հավաքականը զիջել է փորձով, իսկ խաղով լավագույնն է եղել, կարծում է Վարդան Մինասյանը:



























