Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստան: Հայաստանի ղեկավարը եռօրյա այցով Թբիլիսի կժամանի նոյեմբերի սկզբին, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ավելի վաղ, Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնել էին, որ դա պլանային այցելություն է: Այն համաձայնեցվել է սեպտեմբերի վերջին` Հայաստանի Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլիի` Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Շարմանիշվիլիի խոսքով, Հայաստանի նախագահի նախատեսվող այցը կարող է նոր հեռանկարներ բացել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:




























