Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր` հոկտեմբերի 18-ին, ընդունել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերին եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, սպառազինությունների վերահսկմանը, Եվրոպայում սովորական զինված ուժերի /ԵՍԶՈՒ/ պայմանագրի ապագային առընչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր երկրների կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջների խախտման դեպքերին: