Թերթը գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Տավուշ կատարած այցի ժամանակ բավական անհարմար վիճակում է հայտնվել:
«Նա վերջին շրջանում մարզեր կատարած այցելությունները ծառայեցնում է ՀՀԿ PR իրականացնելուն՝ հատուկ արարողակարգով բաժանում է նոր անդամագրվածների կուստոմսերը: Սակայն երբ Տավուշի մարզում նախատեսված ժամին պետք է մեկնարկեր այդ արարողությունը, պարզվել է, որ տոմսերը տեղում չեն, ինչից տհաճ իրավիճակ է ստեղծվել: Մեր տեղեկություններով` սա կազմակերպվել է Երեւանից՝ ոմանք ամեն գնով խոչընդոտել են անդամատոմսերը տեղ հասցնելու գործը, որ Տիգրան Սարգսյանն անհարմար դրության մեջ հայտնվի»,-գչում է թերթը:




























