Թերթը գրում է, որ իր հավստի աղբյուրների մատուցմամբ, այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նիստ է տեղի ունենալու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու է կոալիցիան լքելու իր որոշման մասին։ «Այդ քայլի համար պատճառ է դարձել ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ վերջնականապես կողմնորոշվելու հարցում ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում՝ հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը»,- գրում է «Առավոտ»-ը:
Տեղադրություն




























