Հոկտեմբերի 19-ի առավոտյան Թուրքիայի Հաքարի նահանգում քուրդ զինյալները հարձակվել են ոստիկանության շենքերի վրա: Հարձակման հետեւանքով զոհվել է 26 ոստիկան, եւս 22-ը վիրավորվել են, հաղորդում է «Today`s Zaman»-ը:
Քրդստանի բանվորական կուսակցությունն առայժմ չի ստանձնել պատասխանատվությունը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որը պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է պաշտոնական այցը: Որոշ տեղեկություննեորվ, Էրդողանը կմեկնի դեպքի վայր:




























