Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքն ավելի վտանգավոր կլինի, այսօր ` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագիտության թեկնածու Գրիգոր Հայրապետյանը:  Նա այդ կանխատեսումը հիմնավորեց նրանով, որ առաջին ալիքի ժամանակ Եվրոպան «ուժեղ էր», եւ կարողացավ հեշտությամբ հաղթահարել ԱՄՆ-ից սկիզբ առած ճգնաժամը: Իսկ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում ճգնաժամի օջախ կարող է դառնալ հենց Եվրոպան (իր պարտքային խնդիրներով), իսկ ԱՄՆ-ն այս պարագայում «թույլ» է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսագետն ասաց, որ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում Հայաստանի դրությունն ավելի բարդ կլինի, քան առաջինի դեպքում, որն ինքնին բավական լուրջ ազդեցություն էր թողել:  «Շատ գործարարներ, հնարավոր է, իրենց բիզնեսը տեղափոխեն արտերկիր, մարդիկ բողոքեն ստեղծված իրավիճակից»,- եզրափակեց Գ. Հայրապետյանը: