Ռուսաստանի կենտրոնական բանկը վերջին մի քանի  ամիսների ընթացքում ապարդյուն  փորձում է քրեական գործ հարուցել Պետրոֆֆ-բանկի տնօրենների խորհրդի նախկին ղեկավար Տիգրան Ներսիսյանի նկատմամբ, ով կենտրոնական բանկին 3,86 ռուբլի է պարտք,  բայց չի վերադարձնում, իսկ ԿԲ-ն չի կարողանում գտնել նրան, որպեսզի փողը հետ վերադարձնի, հայտնում է Lenta.ru -ն` հղում անելով РБК daily-ին:

Տիգրան Ներսիսյանը ԿԲ-ի հետ 4,2 միլիարդ ռուբլու երաշխիքային պայմանագիր է ստորագրել 2010թ. ամռանը: Պարտականությունների մի մասը կառավարիչը չի կատարել, ինչից հետո Մոժայի քաղաքային դատարանը վճռել է նրանիցգանձել 3,86 միլիարդ ռուբլի: Այնուամենայնիվ, այս վճիռը չի իրագործվել. վերջին անգամ Ներսիսյանին  իր գրանցման վայրում տեսել են 15 տարի առաջ: Նրա  ներկայումս գտնվելու վայրն անհայտ է:

ԿԲ-ն երկու անգամ խնդրել է քրեական գործ հարուցել Ներսիսյանի  նկատմամբ, բայց երկու անգամն էլ քննիչները հրաժարվել են: