«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հասել է 2011 թ. իր ամենաբարձր նիշին` 378.49 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.33 տոկոսով կամ 1.24 դրամով:

Ընդհանուր առմամբ վաճառվել է 9.2 մլն դոլար, հնարավոր է` ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է արտարժութային ինտերվենցիա:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 377 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 380 դրամն է: