Հայաստանը մեծապես հետաքրքրված էր ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ստորագրված ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրմամբ, որը կնպաստի երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Այս մասին Մոսկվայում, ԱՊՀ երկրների վարչապետների համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր կողմից ստորագրված այս փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների եւ մեր երկրների տնտեսական հետագա աճի համար: Այսօր նաեւ քաղաքական կամք էր պահանջվում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից՝ այս փաստաթղթի ստորագրման համար: Կարծում եմ՝ այսօր պատմական օր է, որն ապացուցում է, որ ԱՊՀ-ն ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր առավոտյան, Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ- Պետերբուրգի ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարան, որտեղ ինքը ժամանակին կրթություն է ստացել ու թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել: Նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին ու հանդես եկել դասախոսությամբ:

ՀՀ վարչապետը, պատասխանելով հնարավոր ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված քաղաքականության մասին հարցին՝ նշել է, որ կառավարությունն առաջին հերթին պետք է ապահովի մակրոտնտեսեսական կայունություն՝ հետեւելով բյուջետային դեֆիցիտին, արտաքին պարտքի

Վարչապետը նշել , որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը եւս պետք է նպաստի համաշխարհային ֆինանսատնտեսական հնարավոր հարվածների մեղմմանն ու հաղթահարմանը: