Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամը Միջազգային մանկապատանեկան փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին Երեւանում կանցկացնի հայտնի պոետ եւ դրամատուրգ Յուրի Էնտինի համերգը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի արտ-տնօրեն Նելլի Ալելովան հայտնեց, որ Յուրի Էնտինի հետ ելույթ կունենան հայ երեխաները:

Էնտինը ավելի քան 500 երգերի բանաստեղծությունների հեղինակ է: Նրա երգերը հնչում են հարյուրից ավելի կինոնկարներում եւ հեռուստաֆիլմերում:

Երեւանյան փառատոնի շրջանակում տեղի կունենա նաեւ լատվիացի դերասան Իվարա Կալնինիշի համերգը: