Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկակար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում ավտոմեքենա է ընկել
Պարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes մակնիշի ավտոմեքենա: Քանի որ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, հրշեջները ոչ մի գործողություն չեն կատարել:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարորւթյան ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:





























