Հոկտեմբերի 22-ից 26-ը Երեւանում տեղի կունենա Միջազգային մանկապատանեկան կինոփառատոն, որը կկազմակերպի Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի արտ-տնօրեն Նելլի Ալելովան հայտնեց, որ փառատոնի մրցութային ծրագրում անիմացիոն կինոյի, խաղարկային լիամետրաժ կինոնկարի, լավագույն կինոնկարի անվանակարգերում կներկայացվի 35 ֆիլմ, մոտ 100 ֆիլմ էլ կներկայացվի համայնապատկերում: Փառատոնի շրջանակում կիրականացվեն մի քանի նախագծեր: Դրանցից մեկում Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի չորսական երեխաներ փառատոնի ընթացքում կնկարահանեն կինոնկար, որը կներկայացվի փակման ժամանակ: