Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին շաբաթ վաղ առավոտյան հանդիպել է Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ, որն ավարտում է իր աշխատանքը, և դիվանագետին հաջողություն է մաղթել իր հետագա գործունեության մեջ, հաղորդում է Քրդստան 24-ը։

Վարչապետ Բարզանին երախտագիտություն է հայտնել Հայաստանի գլխավոր հյուպատոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում Էրբիլ-Երևան կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, ասվում է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Դիվանագետն իր հերթին հայտնել է իր երկրի երախտագիտությունը համագործակցության և աջակցության համար, որը Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը ցուցաբերել է իր դիվանագիտական ​​առաքելությանը։

Բարզանին հաջողություն է մաղթել Մանուկյանին հետագա գործունեության մեջ։

Հայաստանը պաշտոնապես բացել է իր գլխավոր հյուպատոսությունը Էրբիլում 2021 թվականի փետրվարի 24-ին։ Հայաստանի Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Իրաքում ապրում է 7000-ից 8000 հայ: Այդ հայերից առնվազն 3000-ը բնակվումէ Քրդստանի տարածաշրջանում, որոնց մեծամասնությունը՝ 850-ից 900-ը, ապրում է Դուհոկ նահանգում:

2019 թվականի մայիսին Քրդստանի կառավարությունը բացել է առաջին հայկական եկեղեցին Էրբիլի Անկավա շրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է։