Ռուսաստանն ակնկալում է ընդլայնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ խաղաղ ատոմի ոլորտում։ Այս մասին երկրների առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հաջող փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում կարող է ընդլայնվել խաղաղ ատոմի ոլորտում, եւ Ռուսաստանը ճանաչված համաշխարհային առաջատար է այդ ոլորտում»,- ասել է նա։




























