Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարություններ արած վերաբնակները Ռուսաստան վերադառնալուց հետո կարող են պատասխանատվության ենթարկվել պետական դավաճանության քրեական հոդվածով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Խոսնակի ելույթի տեսանյութն իր տելեգրամյան ալիքում տեղադրել է պատգամավոր Ռոզա Չեմերիսը։
Ընդ որում, Վոլոդինը շտկել է երեկվա իր այն հայտարարությունը, որ Մագադանը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնությունում այդ վերաբնակների գտնվելու վայրը։
«Մագադանը զարգացող տարածք է։ Ամենայն հավանականությամբ, ինչպես առաջարկել է Նիկոլայ Խարիտոնովը (Պետդումայի պատգամավոր), պետք է լինեն հանքեր, և պետք է դիտարկել այն տարածքը, որտեղ մեր եղանակն առավել կայուն է, որպեսզի այնտեղ ամառ չլինի»,- ասել է Պետդումայի նախագահը։
Ըստ Վոլոդինի, Պետդումայի անվտանգության կոմիտեի նախագահ Վասիլի Պիսկարյովը, որը «երկար ժամանակ աշխատել է քննչական մարմիններում, դատախազությունում, գիտի, թե ինչ վայրեր կան, որոնք կարող են առաջարկվել Ուկրաինային աջակցող, նրա հաղթանակը փափագող, ուկրաինական զինուժը ֆինանսավորող վերաբնակներին»։




























