Պետդումայի՝ Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտությւան փաստերի հետաքննության հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը խոստացել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գործընկերներին հանձնել անցանկալի օտարերկրյա ՀԿ-ների եւ օտարերկրյա գործակալների ցուցակը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Գործընկերներին կտանք Ռուսաստանում անցանկալի 110 օտարերկրյա ՀԿ-ների ցուցակը, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր պետության համար»,- ասել է նա լրագրողներին եւ ավելացրել, որ կտրվի նաեւ օտարերկրյա գործակալների ցուցակը։
«Մեր կարծիքով՝ Համագործակցության երկրների խորհրդարանականների առաջնահերթ խնդիրն է համատեղ դիմակայությունն օտարերկրյա միջամտության փորձերին»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ փոխանցված տվյալները կարող են նպաստել օտարերկրյա հատուկ ծառայությունների՝ իրադրությունն ԱՊՀ յուրաքանչյուր առանձին երկրում ապակայունացնելու փորձերի (այդ թվում ընտրությունների ժամանակ) կանխմանը։ «Տեղեկությունը նրանց մասին, ովքեր մեր երկրում օտարերկրյա շահեր են պաշտպանում, կարող է հետաքրքիր լինել նաեւ մեր հարեւաններին»,- ավելացրել է նա։
Փաստաթղթերը կհանձվեն հոկտեմբերի 12-ին Պետերբուրգում բացվող «ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների էլեկտորալ ինքնիշխանության պաշտպանությունը» կոնֆերանսում։ Միջոցառումը տեղի է ունենալու մոնիթորինգային արշավների պատրաստման շրջանակում, որոնք վերաբերելու են Բելառուսում եւ Ռուսաստանում 2024թ. նախագահական ընտրությունների քվեարկության միասնական օրվա դիտարկմանը։




























