Թուրքիան եւ «Գազպրոմը» պայմանավորվել են առաջիկայում գազային հաբի վերաբերյալ ճանապարհային քարտեզ կազմել եւ սկսել նախագծի իրականացման աշխատանքը, տեղեկացրել է երկրի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր բանակցությունների ընթացքում մենք որոշել ենք ճանապարհային քարտեզ կազմել, իսկ հետո համատեղ աշխատանքներ սկսել՝ կապված բնական գազի կենտրոնի իրականացման հետ։ Մենք պայմանավորվել ենք այս հարցի շուրջ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Takvim թերթը։
Առաջին անգամ թուրքական գազային հաբի մասին սկսեցին խոսել անցած տարվա հոկտեմբերին։ Այն ժամանակ, Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարների վնասվելուց հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական գազի տարանցման կորսված ծավալը կարելի է տեղափոխել Սեւ ծովի տարածաշրջան։ Նա նշել էր Թուրքիայում գազային հաբի ստեղծման հնարավորության մասին, որը կարող էր հարթակ դառնալ այլ երկրներ, առաջին հերթին Եվրոպա մատակարարումների, ինչպես նաեւ գազի գների սահմանման համար։




























