Ռուսական «Կանտ» ավիաբազան Ղրղըզստանում անվտանգության եւ Կենտրոնական Ասիայի կայունության ապահովման հուսալի երաշխիք է։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Մենք այսօր լիակատար վստահությամբ հավաստիացնում ենք, որ ռուսական ավիաբազան Կանտ քաղաքում անվտանգության եւ կայունության ապահովման հուսալի երաշխիք է կենտրոնաասիական տարածաշրջանում»,- ասել է նա ավիաբազայի 20-ամյակի արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ «ռուսական ավիաբազան հաջողությամբ լուծում է խնդիրները եւ զսպիչ գործոն է ահաբեկչական եւ ծայրահեղական սպառնալիքների համար»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ ակնկալում է, որ ՌԴ եւ Ղրղըզստանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը այսուհետ եւս կամրանա եւ կընդլայնվի՝ ի շահ երկու պետությունների անվտանգության ապահովման։
«Ակնկալում եմ, որ ՌԴ եւ Ղրղըզստանի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները, որոնց խորհրդանիշը «Կանտում» ռուսական զորակազմի առկայությունն է, կընդլայնվեն՝ ի շահ մեր երկու պետությունների անվտանգության ապահովման»,- ասել է Պուտինը ավիաբազայի 20-ամյակի հանդիսավոր արարողության ընթացքում։




























