Իսրայելում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ի ժամը 13.00-ի (Մոսկվայի ժամանակով) դրությամբ պաղեստինյան ՀԱՄԱՍշարժման գրոհների հետեւանքով զոհված ռուսաստանցիների թիվը հասել է 16-ի, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Ութ մարդ համարվում է անհետ կորած։ Առնվազն մեկ ռուսաստանցի պատանդ է վերցվել եւ գտնվում է Գազայի հատվածի տարածքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ՌԴ քաղաքացի չորս զոհերի եւ 13 անհետ կորածների մասին։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ պատերազմը ընթանում է հոկտեմբերի 7-ից։ Իսրայելը տեղեկացրել է 1,3 հազար, Պաղեստինը՝ 2,2 հազար զոհերի մասին։
400 մարդ դիմել է ՌԴ ներկայացուցչություն՝ խնդրելով իրենց տարհանել Գազայից։
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Իսրայելը պահանջել է Գազայի քաղաքացիական բնակչությունից մեկ օրում հեռանալ հարավային շրջաններ։ Առավոտյան տարհանման ժամկետը երկարացրել են վեց ժամով՝ մինչեւ 16.00։




























