Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆին վիրավորվել է երկու ոտքերից եւ գերի է ընկել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլին:
«Նա գերության մեջ է եւ վիրավորված է երկու ոտքից… Նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով»,- ասել է նա հեռախոսով:
Լիբիայի Սիրտ քաղաքում Քադաֆիի գերեվարման մասին հաղորդել է նաեւ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, հաղորդվում էր Սիրտի գրոհի մասին: Դա Լիբիայի միակ քաղաքն է, որը մինչ օրս մնում է Մուամար Քադաֆիի կողմնակիցների ձեռքին:
Հաղորդվում է, որ մարտերի արդյունքում, վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ:
Լիբիայի նոր իշխանությունները չեն բացառում, որ հենց այդ քաղաքում է թաքնվում գնդապետ Քադաֆին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապստամբները Քադաֆիի կողմնակիցներից գրավել են Բանի Վալիդ քաղաքը




























