Թերթը գրում է, որ իր հավաստի տեղեկություններով` մի շարք գյուղերում հաշվառում են նաեւ նրանց, ովքեր բացակայում են իրենց մշտական բնակավայրերից. նրանք կամ Հայաստանից դուրս են, կամ էլ բնակվում են ՀՀ այլ վայրերում:
«Ստացվում է՝ մարդիկ հաշվառվում են եւ իրենց ծննդավայրում, եւ եթե Հայաստանում են, նաեւ բնակության վայրում։ Հավանաբար Ազգային վիճակագրական ծառայության հաշվարարները գլխաքանակ ապահովելու հրամա՞ն են ստացել, որ հետո ապացուցվի, թե 3 միլիոնից ավելի բնակիչ կա երկրում։ Առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար ցուցակներում ավել անուններ են հարկավոր»,- գրում է «Երկիր»-ը։


























