2011թ. հոկտեմբերի 18-ից  Կոնստանտին Սարոյանը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն, տեղեկացնում են բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից:

Կ. Սարոյանն այս տարվա հոկտեմբերի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» Խորհրդի կողմից ընտրվել է որպես գլխավոր տնօրենի պաշտոնակատար, իսկ հոկտեմբերի 18-ին թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Կ. Սարոյանը 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:  2002թ.-ից ղեկավարել է մարքետինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում:

2004-2011թթ. զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է Բանկի ներքին աուդիտի ղեկավար, Տնօրինության անդամ եւ ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:

Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում: