Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի հետ եւ քննարկել հայ-կանադական համագործակցությունը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մանրամասն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները եւ դրանց առավել խորացման ուղիները, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը:
ՀՀ դեսպանը Հարոլդ Ալբրեխտին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան արծարծված հարցադրումների Հարոլդ Ալբրեխտը վերահաստատել է իր եւ բարեկամության խմբի անդամների անվերապահ աջակցությունը:




























