Իր բարձրակետին` 1դոլար/378.49 դրամ փոխարժեքին հասնելուց հետո ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում աստիճանաբար զիջում է իր դիրքերը: Այսօր` հոկտեմբերի 21-ին դոլարի միջի փոխարժեքը կազմել է 378 դրամ, ընդ որում` բոլոր 16 գործարքներն իրականացվել են հենց այդ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.05 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը էժանացել է մոտավորապես կես դրամով: Այսպես` դոլարի առքն իրականացվում է 376 կամ 376.5 դրամով, վաճառքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում իջել է մինչեւ 378.5 դրամ:




























