Թերթը հրապարակել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գեւորգ Ղուկասյանի ապարանքներից մեկի լուսանկարը, որը քաղաքի կենտրոնում` «կալբասի սադ» կոչվող այգում հայտնվեց մոտ 4 տարի առաջ` կռիվ-դավով ու ծառահատումներով: Բնակիչներից մեկի բողոքով կանաչ գոտին առեւտրի կենտրոնի վերածելու համար անցած տարի նույնիսկ քրեական գործ հարուցվեց քաղաքապետի եղբոր դեմ: Բայց արի ու տես, որ Գյումրու օրվա հանդիսավոր տոնակատարության առիթով քաղաքապետ Ղուկասյանը այդ նույն կառույցի ժապավենըւ կտրելու համար մայրաքաղաքից նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների է հրավիրել: Փառատոնին Ղուկասյանները, որոնք իրենց բիզնեսն են ծաղկեցնում, քաղաքի կենտրոնում մանուկների համար հիմնված խաղասրահով եւ մանկական սրճարանով, բավականին մեծ գումարներ են աշխատում եւ սա շռայլ նվեր են համարում գյումրեցիների համար, իսկ կառավարական հյուրերին էլ փորձում են համոզել, որ իրենց օբյեկտը հասարակական մեծ նշանակություն ունեցող, ասենք` «Կոմայրի» արգելոցին հավասար, թանկարժեք կառույց է, իսկը Գյումրվա զարդ:
Տեղադրություն




























