Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2011 թվականի մրցումների հակադոպինգային ստուգման արդյունքում որակազրկված տասը ծանրորդների ցանկը:
Որակազրկվածների մեջ են նաեւ նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էլեն Գրիգորյանն (Եվրոպայի փոխչեմպիոն) ու Գեւորիկ Պողոսյանը (Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր), որոնց որակազրկումն ուժի մեջ կլինի մինչեւ 2015 թվականը:



























