Հայաստանի արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ դատապարտյալներից մեկի համար նախատեսված հանձնուքը տեղ չի հասել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատապարտյալի մայրը հաջորդ օրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 13-ին 29-ամյա Սամվել Հախվերդյանը հանձնուքի հանձնման սրահում ներկայանալով ՔԿՀ աշխատակից, հանձնուքը որդուն փոխանցելու պատրվակով իրենից վերցրել է 2.000 դրամ, հեռուստացույցի ալեհավաք եւ ցերեկային լամպ, սակայն վստահությունը չարաշահելով` տիրացել է դրանց: